16:07  ,  18 նոյեմբերի, 2014

Ձերբակալվել են «Մարսելի» ղեկավարները

Ֆրանսիայում ձերբակալվել են «Մարսելի» ղեկավարները, տեղեկացնում է L'Equipe-ը: Հարձակվող Անդրե Պյեր-Ժինյակի տրանսֆերի հետաքննության գործով ձերբակալվել են «Մարսելի» նախագահ Վենսան Լյաբրյուն, նախկին նախագահ Կլոդ Դասյեն եւ սպորտային տնօրեն Ֆիլիպե Պերեսը: 28-ամյա Ժինյակը 2010-ին է ֆրանսիական «Թուլուզից» 16 միլիոն եվրոյով տեղափոխվել «Մարսել»:

«Մարսելի» ղեկավարները մեղադրվում են գործարքի ընթացքում գործակալների անօրինական գումարներ ստանալու գործում մասնակցություն ունենալու մեջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում