14:47  ,  15 նոյեմբերի, 2014

Եվրո-2016-ի ընտրական խաղի ժամանակ տրիբունայից ընկած ֆուտբոլասերը մահացել է

Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Շոտլանդիա - Իռլանդիա հանդիպման ժամանակ տրիբունայից ընկած ֆուտբոլասերը ստացած վնասվածքներից մահացել է, հաղորդում է dailymail-ը:

Նոյեմբերի 14-ին Գլազգոյում կայացած հանդիպմանը ներկա է եղել 55 հազար մարզասեր: 22-ամյա տղամարդը ծանր վիճակում տեղափոխվել է Գլազգոյի Թագավորական հիվանդանոց: Ոստիկանությունը հայտնել է, որ սպանության, մահափորձի վարկած չի դիտարկվում:

Հիշեցնենք, որ Շոտլանդիայի հավաքականը հաղթել է 1:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով