18:15  ,  29 մայիսի, 2012

Իտալիա – Լյուքսեմբուրգ խաղը չեղյալ է հայտարարվել երկրաշարժի հետեւանքով

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է չեղյալ հայտարարել մայիսի 29-ին նախատեսված Իտալիա – Լյուքսեմբուրգ ընկերական հանդիպումը: Խաղը պետք է կայանար Պարմայի «Տարդինի» ստադիոնում:

Նման որոշման պատճառ է հանդիսացել մայիսի 29-ի առավոտյան Իտալիայում տեղի ունեցած 5.5 բալ ուժգնությամբ երկրաշարժը, որի էպիկենտրոնը եղել է Մոդենան: Ցնցումներ գրանցվել են նաեւ Միլանում, Թուրինում, Բոլոնիայում եւ Ֆլորենցիայում: Նախնական տվյալներով՝ մահացել է 10 մարդ, հաղորդում Football Italia-ն:

Հունիսի 1-ին Իտալիայի հավաքականը Ցյուրիխում ընկերական հանդիպում կանցկացնի ռուսների հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով