23:50  ,  13 նոյեմբերի, 2014

Հրայր Մկոյանի վնասվածքը ծանր չէ

Ֆարոյի «Ալգարվե» ստադիոնում կայացած Հայաստանի ազգային հավաքականի մարզման ժամանակ ոտքին հարված է ստացել Իրանի «Էսթեղլալի» պաշտպան Հրայր Մկոյանը եւ ժամանակից շուտ լքել է մարզումը: Ֆուտբոլիստի վնասվածքը ծանր չէ, եւ ամենայն հավանականությամբ նա կկարողանա մասնակցել Պորտուգալիայի դեմ հանդիպմանը, հաղորդում է NEWS.am Sport-ի թղթակիցը Ֆարոյից:

Նոյեմբերի 14-ին Ֆարոյի «Ալգարվե» ստադիոնում կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Պորտուգալիա - Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին: 

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով