21:40  ,  13 նոյեմբերի, 2014

Հայաստանի հավաքականի մարզումը Ֆարոյում (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Պորտուգալիայի Ֆարո քաղաքի «Ալգարվե» ստադիոնում բաց մարզում է անցկացրել 2016թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի հանդիպումից առաջ: Վատ եղականային պայմաններում՝ հորդարատ անձրեւ եւ քամի, մարզվեցին թիմի բոլոր ֆուտբոլիստները՝ բացառությամբ Դավիթ Մանոյանի, ով մկանային վնասվածքի պատճառով չի մասնակցի վաղվա հանդիպմանը:

Հավաքականին աջակցելու էին եկել ՖԱՖ ֆուտբոլային շարժման անդամները, նաեւ հայեր Եվրոպայի տարբեր երկրներից եւ ԱՄՆ-ից:

Նոյեմբերի 14-ին կայանալիք Պորտուգալիա - Հայաստան հանդիպմանը ներկա կլինի 21 045 երկրպագու։ Բոլոր տոմսերը վաճառվել են: 

Վերա Մարտիրոսյան՝ Ֆարոյից

Ֆոտո՝ NEWS.am Sport


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով