10:11  ,  11 նոյեմբերի, 2014

Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշար. Լեւոն Արոնյանի վերջին մրցակիցն Էռնեստո Ինարկիեւն է

Մոսկվայում շարունակվող շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարում նոյեմբերի 11-ին կանցկացվեն վերջին՝ 7-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով կհանդիպի ռուս Էռնեստո Ինարկիեւին: Նախորդ 6 տուրերում Արոնյանը խաղացել է ոչ ոքի եւ 3 միավորով բաժանում է 3-5-րդ տեղերը: 

Առաջատարը 5 միավոր հավաքած Ալեքսանդր Գրիշչուկն է, որն այս տուրում կմրցի 4 միավորով երկրորդ տեղը զբաղեցնող Վլադիմիր Կրամնիկին:

Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշար, 7-րդ տուր 

Էռնեստո Ինարկիեւ (Ռուսաստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)

Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսատան)

Բորիս Գելֆանդ (Իսրայել) - Պետեր Լեկո (Հունգարիա)

Ալեքսանդր Մորոզեւիչ (Ռուսաստան) - Դինգ Լիրեն (Չինաստան)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում