22:51  ,  1 նոյեմբերի, 2014

Պիրլոն սկիզբ դրեց «Յուվենտուսի» հաղթանակին

Իտալական A Սերիայի 10-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» 2:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Էմպոլիի» նկատմամբ: Թուրինցիների առաջին գոլը 61-րդ րոպեին խփեց 35-ամյա Անդրեա Պիրլոն, իսկ խաղի վերջակետը դրեց իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան:

«Յուվենտուսը» 25 միավորով առաջին տեղում է եւ 3 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող «Ռոմայից», որն այս տուրում պարտվել էր «Նապոլիին»:

Իտալիայի առաջնություն, 10-րդ տուր

«Էմպոլի» - «Յուվենտուս»՝ 0:2

Անդրեա Պիրլո, 61, Ալվարո Մորատա, 72

Հեռացում՝ Լորենցո Տոնելի, 90+5 («Էմպոլի») 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով