22:24  ,  1 նոյեմբերի, 2014

Թե ինչպես Վայդենֆելերը գնդակով հարվածեց Հենրիխ Մխիթարյանի գլխին (GIF)

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գնդակով գլխին ուժգին հարված ստացավ Մյունխենի «Բավարիայի» եւ Դորտմունդի «Բորուսիայի» միջեւ Բունդեսլիգայի 10-րդ տուրի խաղի ժամանակ:

Մյունխենում ընթացող խաղի սկբնամասում «Բորուսիայի» գերմանացի դարպասապահ Ռոման Վայդենֆելերը պատահմամբ գնդակով հարվածեց Մխիթարյանի գլխին: Բժիշկները խաղադաշտից դուրս օգնություն ցուցաբերեցին Հենրիխին, ինչից հետո կիսապաշտպանը վերադարձավ խաղադաշտ: Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում լավագույններից էր առաջին խաղակեսում, որն ավարտվեց դորտմունդցիների հաղթանակով՝ 1:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում