22:18  ,  1 նոյեմբերի, 2014

Դորտմունդի «Բորուսիան» Մյունխենում հաղթում է «Բավարիային» (առաջին խաղակես)

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 10-րդ տուրի կենտրոնական խաղում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվել է Մյունխենի «Բավարիային» եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է նվազագույն հաշվով: Միակ գոլը 31-րդ րոպեին խփել է գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսը: 

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հյուրերի մեկնարկային կազմում է եւ անցկացնում է լավ հանդիպում: 9-րդ րոպեին Մխիթարյանն ունեցավ գոլային պահ, սակայն նրա հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին: «Բորուսիան» կորցրել է մի քանի իրական գոլային պահեր: Ընդմիջում է:

Գերմանիայի առաջնություն, 10-րդ տուր, առաջին խաղակես

«Բավարիա» - «Բորուսիա Դ.»՝ 0:1

Մարկո Ռոյս, 31

«Բավարիա». Նոյեր, Լամ, Բենատիա, Բոատենգ, Ալաբա, Ալոնսո, Բերնատ, Ռոբեն, Գյոտցե, Մյուլեր, Լեւանդովսկի:

«Բորուսիա». Վայդենֆելեր, Պիշչեկ, Հումելս, Սոկրատիս, Դուրմ, Բենդեր, Կել, Մխիթարյան, Ռոյս, Կագավա, Օբամեյանգ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում