21:51  ,  1 նոյեմբերի, 2014

ՊՍԺ-ի կամային հաղթանակը

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 12-րդ տուրում ՊՍԺ-ն 2:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Լորյենի» նկատմամբ: Առաջին խաղակեսից հետո դաշտի տերերն առջեւում էին հաշվի մեջ, սակայն ընդմիջումից հետո ուրուգվայցի ռմբարկու Էդինսոն Կավանին ու ֆրանսիացի հարձակվող Ժան-Կրիստոֆ Բաեբեկը կամային հաղթանակ պարգեւեցին փարիզեցիներին: 

ՊՍԺ-ն 24 միավորով երկրորդն է եւ մեկ միավոր զիջում է առաջատար «Մարսելին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:

Ֆրանսիայի առաջնություն, 12-րդ տուր

«Լորյեն» - ՊՍԺ՝ 1:2

Ռաֆայել Գուերերո, 42 – Էդինսոն Կավանի, 60, Ժան-Կրիստոֆ Բաեբեկ, 62

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով