21:24  ,  1 նոյեմբերի, 2014

Փարիզ. Ջոկովիչն ու Ռաոնիչը եզրափակիչում են

Փարիզում ավարտին մոտեցող թենիսի ATP շարքի մրցաշարի հաղթողի տիտղոսը կվիճարկեն սերբ Նովակ Ջոկովիչը եւ կանադացի Միլոշ Ռաոնիչը:

Կիսաեզրափակիչում աշխարհի առաջին ռակետը 6:2, 6:3 հաշվով հաղթեց ճապոնացի Կեյ Նիշիկորիին, իսկ Ռաոնիչը 3 սեթում ուժեղ գտնվեց չեխ Տոմաշ Բերդիխից՝ 6:3, 3:6, 7:5:
Եզրափակիչը կկայանա նոյեմբերի 2-ին:

Փարիզ, տղամարդիկ, կիսաեզրափակիչ

Միլոշ Ռաոնիչ (Կանադա) – Տոմաշ Բերդիխ (Չեխիա) - 6:3, 3:6, 7:5

Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – Կեյ Նիշիկորի (Ճապոնիա) – 6:2, 6:3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում