20:52  ,  1 նոյեմբերի, 2014

Խամեսի դուբլը, «Ռեալի» վստահ հաղթանակը

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցակցի խաղադաշտում 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Գրանադայի» դարպասը:

Խաղի հաշիվը երրորդ րոպեին բացեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով անցկացրեց կարիերայի 700-րդ հանդիպումը:  Պորտուգալիայի հավաքականի ավագն Արքայական ակումբի կազմում աչքի ընկավ 12-րդ խաղում անընդմեջ եւ 17-րդ գոլը խփեց Պրիմերայում, որի լավագույն ռմբարկուն է: Այնուհետեւ «Ռեալից» դուբլի հեղինակ դարձավ կոլումբացի Խամես Ռոդրիգեսը, մեկ անգամ էլ աչքի ընկավ ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման:

Այս հաղթանակի շնորհիվ Կարլո Անչելոտիի թիմը շրջանցեց առաջատարներ «Բարսելոնային» ու «Սեւիլիային» եւ 24 միավորով բարձրացավ առաջին տեղ: 22-ական միավոր հավաքած կատալոնացիներն ու սեւիլիացիները մեկական խաղ պակաս են անցկացրել:

Իսպանիայի առաջնություն, 10-րդ տուր

«Գրանադա» - «Ռեալ»՝ 0:4

Կրիշտիանու Ռոնալդու, 2, Խամես Ռոդրիգես, 31, 87, Քարիմ Բենզեմա, 54

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով