20:21  ,  1 նոյեմբերի, 2014

«Բայերն» ու «Շտուտգարտը» պարտվեցին, «Վոլֆսբուրգը»՝ երկրորդ տեղում

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 10-րդ տուրում Լեւերկուզենի «Բայերը» մրցակցի խաղադաշտում նվազագույն հաշվով պարտվեց «Համբուրգին», իսկ «Վոլֆսբուրգը» 4:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Շտուտգարտի» նկատմամբ եւ 20 միավորով բարձացավ երկրորդ տեղ:

«Հանովերը» տանը հաղթանակ կորզեց «Այնտրախտի» դեմ խաղում, իսկ Բրեմենի «Վերդերն» առաջին հաղթանակը տարավ թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Վիկտոր Սկրեպնիկի գլխավորությամբ՝ 2:1 հաշվով պարտության մատնելով «Մայնցին»:

Գերմանիայի առաջնություն, 10-րդ տուր

«Համբուրգ» - «Բայեր»՝ 1:0

Ռաֆայել վան դեր Վարտ, 26 (11մ.)

«Մայնց» - «Վերդեր»՝ 1:2

Սինձի Օկազակի, 3 – Ֆրանկո Դի Սանտո, 44, 49

«Հանովեր» - «Այնտրախտ»՝ 1:0

Ալեքսանդր Մադլունգ, 89 (ինքնագոլ)

«Շտուտգարտ» - «Վոլֆսբուրգ»՝ 0:4

Իվան Պերիշիչ, 15, 88, Ռոբին Կնոխե, 45, Կեւին դե Բրույնե, 48

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում