19:33  ,  1 նոյեմբերի, 2014

Բրենդան Ռոջերս. Բալոտելին մեղավոր չէ

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը մեկնաբանել է «Նյուքասլից» Պրեմյեր լիգայի 10-րդ տուրում կրած պարտությունը՝ նշելով, որ իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին մեղավոր չէ անհաջողության մեջ:

«Մրցակիցը պատժեց մեզ սխալի համար եւ դրա պատճառով մենք պարտվեցինք: Լավ էինք վերահսկում գնդակը, սակայն չէր ստացվում կատարել վերջին կամ նախավերջին փոխանցումը: Ստեղծեցինք շատ քիչ վտանգավոր պահեր:

Բալոտելին մեղավոր չէ պարտության համար: Այսօր պարտվեց ամբողջ թիմը. դա կոլեկտիվ սխալ էր: Հիասթափված ենք արդյունքից»,- մարզիչի խոսքը մեջբերում է BBC-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում