18:20  ,  1 նոյեմբերի, 2014

Կապիկները հարձակվել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստի վրա

Անգլիայում կապիկները հարձակվել են «Լիվերպուլի» կիսապաշտպան Ադամ Լալանայի վրա: Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստն իր որդու հետ շրջելիս են եղել Լիվերպուլի մոտ գտնվող «Նոուսլի Սաֆարի Պարկ» արգելավայրում, երբ  նրա ավտոմեքենայի վրա հարձակվել են մի խումբ կապիկներ:

«Նոուսլի Սաֆարի Պարկից» ստիպված էինք վերադառնալ վնասված մեքենայով, որի վրա հարձակվել էին կապիկները: Դժվար թե առաջիկայում վերադառնամ այնտեղ»,- Լալանայի խոսքը մեջբերում է Daily Star-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում