17:58  ,  1 նոյեմբերի, 2014

«Ուլիսը» հաղթեց խոշոր հաշվով, Գոհարյանի հերթական գոլը

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 12-րդ տուրում առաջատար «Ուլիսը» տանը 5:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Ալաշկերտի» նկատմամբ:

«Ուլիսից» դուբլի հեղինակ դարձավ ռուս պաշտպան Կոնստանտին Մորոզովը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Հովհաննես Գոհարյանը, ով 9 գնդակով գլխավորեց ռմբարկուների ցուցակը՝ մեկ գոլով գերազանցելով մեքսիկացի հարակվող Սեզար Ռոմերոյին («Փյունիկ»):

«Ուլիսը» տարավ 11-րդ հաղթանակը եւ 34 միավորով առաջատարն է:

Հայաստանի Բարձրագույն խումբ, 12-րդ տուր

«Ուլիս» - «Ալաշկերտ»՝ 5:1

Կոնստանտին Մորոզով, 29, 78, Հովհաննես Գոհարյան, 50, Դավիթ Խուրցիձե, 81, Ալիկ Էլյազյան, 90 Միհրան Մանասյան, 51

 «Գանձասար» - «Շիրակ»՝ 0։3

Ժան-Ժակ Բուգուի 6, 55, 67

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով