13:10  ,  28 մայիսի, 2012

Եվրո-2012-ի տոմսերն արդեն կեղծվում են

Կիեւում արդեն շրջանառվում են ֆուտբոլի Եվրոպայի 2012թ. առաջնության խաղերի կեղծ տոմսեր, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Ուկրաինայի շրջանների ոտիկանական բաժանմունքներից մեկում ահազանգ է ստացվել Վրաստանի մի քաղաքացուց: Նա հայտարարել է, որ ոմն մեկը իրեն վաճառել է Եվրոպայի առաջնության խաղերի անհայտ ծագումով կեղծ տոմսեր: Ոստիկանությունն արդեն սկսել է հետաքննություն` կեղծարարին գտնելու համար: Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը փորձում է հետ պահել քաղաքացիներին կեղծարարներից տոմսեր գնելուց եւ զգուշացնում է քաղաքացիներին անհայտ անձնանցից, փողոցային վաճառականներից տոմսեր չգնել:

Ազատ վաճառքի համար նախատեսված տոմսերի քանակն այս պահի դրությամբ ընդամենը 5000 է: Դրանք հնարավոր է ձեռք բերել միայն համակարգված գործակալներից, որոնք վաժառում են տոմսեր Դոնեցկի «Դոնբաս Արենա» եւ Խարկովի «Մետալիստ» ստադիոններում կայանալիք խաղերի համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով