11:25  ,  31 հոկտեմբերի, 2014

Մայքլ Ջորդան. Բարաք Օբաման անտաղանդ գոլֆիստ է

NBA-ի լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը վստահ է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման գոլֆում վարպետ չէ, տեղեկացնում է CBS Sports-ը:

«Երբեք գոլֆ չեմ խաղացել Օբամայի հետ, սակայն չէի հրաժարվի: Վստահ եմ, որ հեշտությամբ կհաղթեմ նրան: Oբաման անտաղանդ է այս մարզաձեւում եւ նրան ստիպված կլինեմ սովորեցնել ամբողջ օրվա ընթացքում: Մի անհանգստացեք: Երբեք չեմ ասել, որ նա վատ քաղաքական գործիչ է: Պարզապես, մտածում եմ, որ նա թույլ գոլֆիստ է»,- ասել է Ջորդանը:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նախկինում նշել էր, որ «Չիկագոյի» հավատարիմ երկրպագուն է եւ անձամբ համակրում է Մայքլ Ջորդանին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում