Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է Ավստրիայի լավագույն մարզիկ, տեղեկացնում է ակումբի թվիթերյան էջը: Ֆուտբոլիստը մեկ ձայնով է գերազանցել 2014թ. Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, լեռնադահուկորդ Մարսել Խիրշերին:
Նախորդ մրցաշրջանում 22-ամյա Ալաբան 40 խաղ է անցկացրել է «Բավարիայի» կազմում եւ դարձել չորս գոլի, 7 արդյունավետ փոխանցման հեղինակ: Ավստրիայի հավաքականում պաշտպանը մասնակցել է 7 խաղի՝ խփելով երկու գոլ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում