13:59  ,  29 հոկտեմբերի, 2014

Իրինա Շեյկի արձանգանքը Ռունալդուի հասցեին արված կատակին

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ընկերուհու՝ Իրինա Շեյկի հետ է ներկա  եղել Իսպանիայի առաջնության 2013/14-ի մրցաշրջանի մրցանակաբաշխությանը։

Միջոցառման հաղորդավարը կատակել է ֆուտբոլիստի հետ: Տեսանյութում երեւում է, որ հաղորդավարի «Ռոնալդուն պատված է մոմով» արտահայտությունը դուր չի եկել ռուս մոդելին: Հիշեցնենք, որ Ռոնալդուն ճանաչվել է Պրիմերայի լավագույն ֆուտբոլիստ եւ հարձակվող: Ռոնալդուի «Վալենսիայի» դարպասը խփած պորտուգալացու գոլը նույնպես ճանաչվել է լավագույնը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում