15:28  ,  28 հոկտեմբերի, 2014

«Ոսկե գնդակ-2014». Բուքմեյքերների բացահայտ ֆավորիտը

ՖԻՖԱ-ի՝ 2014 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի 23 թեկնածուների անունները հրապարակելուց հետո բուքմեյքերական գրասենյակները գործակիցներ են սահմանել, թե ով կարժանանա «Ոսկե գնդակին»:

Բուքմեյքերները կարծում են, որ այս տարի կա բացահայտ ֆավորիտ եւ դա Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է: Պորտուգալիայի հավաքականի ավագի՝ երկրորդ տարին անընդմեջ «Ոսկե գնդակին» արժանանալու գործակիցը 1,17 է: Արքայական ակումբի առաջատարին հաջորդում է կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լոինել Մեսին՝ 8 գործակից: Լավագույն եռյակը եզրափակում է Գերմանիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձած Թոմաս Մյուլերը Մյունխենի «Բավարիայից»՝ 21 գործակից:

Նախորդ տարի Ռոնալդուի հաղթելու գործակիցը 1.5 էր: «Ոսկե գնդակ-2014»-ի 3 հավակնորդների անունները կհրապարակվեն դեկտեմբերի 1-ին, իսկ հաղթողը հայտնի կդառնա 2015-ի հունվարի 12-ին Ցյուրիխում կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ:

William Hill-ի գործակիցները «Ոսկե գնդակ-2014»-ի վերաբերյալ

Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա, «Ռեալ») - 1,17 գործակից
Լիոնել Մեսի (Արգենտինա, «Բարսելոնա») - 8,0
Թոմաս Մյուլեր (Գերմանիա, «Բավարիա»), 21,0
Մանուել Նոյերը (Գերմանիա, «Բավարիա») - 26,0
Նեյմար (Բրազիլիա, «Բարսելոնա») - 26,0
Արյեն Ռոբեն (Հոլանդիա, «Բավարիա») - 34,0
Ֆիլիպ Լամ (Գերմանիա, «Բավարիա») - 34,0
Գարեթ Բեյլ (Ուելս, «Ռեալ») - 41,0
Խամես Ռոդրիգես (Կոլումբիա, «Ռեալ») - 41,0
Անխել դի Մարիան (Արգենտինա, «Մանչեսթեր Յունայթեդ») - 51,0
Դիեգո Կոստա (Իսպանիա, «Չելսի») - 51,0
Մարիո Գյոտցե (Գերմանիա, «Բավարիա») - 51,0
Տոնի Կրոս (Գերմանիա, «Ռեալ») - 67
Բաստիան Շվայնշտայգեր (Գերմանիա, «Բավարիա») - 81,0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում