22:11  ,  26 հոկտեմբերի, 2014

Պենտա-տրիկ՝ «Լիգա-1»-ում

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 11-րդ տուրում «Նիցան» մրցակցի խաղադաշտում 7:2 հաշվով հաղթեց «Գենգամին», իսկ «Լիլը» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց «Ռենին»: «Նիցայի» կազմում 5 գոլ խփեց բրազիլացի հարձակվող Կարլոս Էդուարդոն, ում տրանսֆերային իրավունքը պատկանում է պորտուգալական «Պորտուին»:

Հաղթանակ տարավ նաեւ «Սենթ Էթյենը», որը տանը նվազագույն հաշվով առավելության հասավ «Մեցի» նկատմամբ եւ 20 միավորով բարձրացավ երրորդ տեղ:

Ֆրանսիայի առաջնություն, 11-րդ տուր

«Սենտ Էթյեն» - «Մեց»՝ 1:0

Մաքս Գրադել, 74

«Գենգամ» - «Նիցա»՝ 2:7

Կլաուդիո Բուավե, 8, Ռոնի Շվարդ, 70 – Կարլոս Էդուարդո, 12, 26, 43, 50, 64, Ալեսանա Պլեա, 45, Էրիկ Բութեք, 72

«Ռեն» - «Լիլ»՝ 2:0

Հաբիբ Հաբիբու, 46, Աբդուլաե Դակուր, 54

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով