01:40  ,  27 մայիսի, 2012

Ռուսների առջեւ խնդիր է դրվել հաղթել Եվրո-2012-ում

Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի առջեւ խնդիր է դրված Լեհաստանում եւ Ուկրաինայում կայանալիք 2012թ. Եվրոպայի առաջնության չեմպիոն հռչակվել: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն:

«Միշտ ցանկանում ես առաջ շարժվել: Չգիտեմ՝ ինչքանով կստացվի, սակայն մենք միայն պայքարելու ենք Եվրո-2012-ում հաղթելու համար: Մեր առջեւ խնդրի ենք դրել Եվրոպայի չեմպիոն հռչակվել»,- Ֆուրսենկոյի խոսքը մեջբերում է Eurosport-ը:

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին մեկնարկող Եվրո-2012-ի եզրափակիչ փուլում ռուսները նույն խմբում են ընդգրկված Լեհաստանի, Հունաստանի եւ Չեխիայի հավաքականների հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով