Գերմանական պարբերականները բարձր են գնահատել Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի թուրքական «Գալաթասարայի» հետ խաղում: «Բորուսիան» Ստամբուլում հաղթել է 4:0 հաշվով:
Ruhrnachrichten.de-ն Մխիթարյանին տվել է երկու գնահատականը: Նման գնահատականի է արժանացել նաեւ Մարկո Ռոյսը: Ավելի բաձր ստացել է միայն Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, ով դարձել է դուբլի հեղինակ:
«Մխիթարյանը սկսեց առաջին երկու գոլային գրոհները՝ լավ փոխանցում կատարելով Ռոյսին եւ Պիշչեկին: Հետագայում ֆուտբոլիստը ճշգրիտ փոխանցում կատարեց Օբամեյանգին, սակայն հարձակվողը մի քանի մետրից հարվածեց դարպասաձողին: «Քյոլնի» հետ անհաջող խաղից հետո Մխիթարյանը «Բորուսիայի» խաղարկողի դերում լավ հանդիպում անցկացրեց Ստամբուլում»,- գրել է RuhrNachrichten-ը:
Kicker-ը նույնպես 25-ամյա կիսապաշտպանին տվել է 2 գնահատականը: Ռոյսը կրկին ստացել է 2 գնահատականը, իսկ ամենաբարձրը՝ Օբամեյանգը: Հիշեցնենք, որ Der Westen-ը Մխիթարյանի խաղը գնահատել էր 1, որն ամենաբարձրն է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում