14:40  ,  23 հոկտեմբերի, 2014

Օսկար Պիստորիուսը հեկեկալով լաց է եղել բանտում

Ընկերուհու ոչ դիտավորյալ սպանության համար ազատազրկված հարավաֆրիկացի հաշմանդամ վազորդ Օսկար Պիստորիուսը բանտում առաջին գիշերը քնելուց առաջ հեկեկալով լաց է եղել հոգեւորականի եւ հոգեբանի հեռանուց հետո, հաղորդում է news.iafrica.com-ը: Պիստորիուսը Պրետորիայի բանտ է տեղափոխվել հոկտեմբերի 21-ին: Նա դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման:

«Նրա հեկեկոցը լսվում էր բանտախցից: Նա ճնշված հոգեվիճակում էր»,- նշել է պարբերականի աղբյուրը:

Հիշեցնենք, որ ողբերգությունը տեղի էր ունեցել 2013թ. փետրվարի 14-ին Պիստորիուսի առանձնատանը: Նա մի քանի անգամ կրակել էր զուգարանի դռանը, որի հետեւում էր եղել Ռեւա Ստենկամպը: Պիստորիուսը կարծել էր, թե կողոպտիչ է ներխուժել տուն: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում