Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրի առաջին խաղում Խարկովի «Մետալիստը» Կիեւում ընդունեց լեհական «Լեգիային» եւ պարտվեց նվազագույն հաշվով: Թիմերը մեկական անգամ վրիպեցին 11 մետրանոցից:
3 խաղերից հետո «Լեգիան» ունի 9 միավոր, իսկ «Մետալիստը» կրել է 3 պարտություն:
Եվրոպայի լիգա, խմբային փուլ, երրորդ տուր
«Մետալիստ» (Ուկրաինա) - «Լեգիա» (Լեհաստան)` 0:1
Օնդրեյ Դուդա, 28
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում