21:22  ,  22 հոկտեմբերի, 2014

Մոուրինյո. Որպես մարդ Ֆաբրեգասը շատ ավելի լավն է, քան կարծում էի

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գովել է իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասին, ով այս ամռանը լոնդոնյան ակումբին միացավ կատալոնական «Բարսելոնայից»:

«Որպես մարդ Ֆաբրեգասը շատ ավելի լավն է, քան ես կարծում էի: Նա ֆանտաստիկ մարդ է, ֆանտաստիկ պրոֆեսիոնալ: Սեսկին գիտեի «Բարսելոնայից»: Ակնհայտ է, որ այնտեղ մարդիկ չէին հասկանում, թե ինչքան լավ է Ֆաբրեգասը: Այդ պատճառով նա երբեմն հանդես էր գալիս սխալ դիրքերում»,- Մոուրինյոյի խոսքը փոխանցում է Football Espana-ն:

Պրեմյեր լիգայի 8 խաղերում Ֆաբրեգասը «Չելսիի» կազմում դարձել է մեկ գոլի եւ 7 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում