Բեռնար Շալանդն աշխատում է շատ կենտրոնացած եւ կարողանում է շատ լավ մոտիվացնել մեզ: Բացի այդ կարգապահությունը մեծ դեր ունի նրա համար:
Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորեկ, Լյուքսեմբուրգի գործող չեմպիոն «Դյուդելանժի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը:
Ալեքսանդր Կարապետյանը 26 տարեկան է, ծնվել է Թբիլիսիսում, 11 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Գերմանիա: Հանդես է եկել «Օբերնյուլանդ», «Էլվերսբերգ» ու «Հոմբուրգ» ակւոմբներում: Հոկտեմբերի 11-ին Ալեքսանդր Կարապետյան նշեց նորամուտը Հայաստանի ազգային հավաքականի կազմում:
Ի՞նչ կասես, քո նորամուտի մասին Հայաստանի ազգային հավաքականում:
Ես շատ ուրախ էի, որ կարողացա հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում: Ինձ համար դա մեծ փորձ էր խաղալ թիմում եւ լինել նրա մի մասնիկը:
Ի՞նչն ամենից շատ դուր եկավ ազգային հավաքականում:
Ամենից շատ դուր եկավ, որ խաղում էի իմ երկրի հավաքականում: Նաեւ այն, որ ես սիրում եմ ճանապարհորդել տարբեր երկրներում:
Երկու տարի առաջ դու կարող էիր հայտնվել «Բանանցում»: Այդ ժամանակ այցելե՞լ էիր Հայաստան:
Սա առաջին անգամն էր, որ ես եկա Երեւան: Շատ գեղեցիկ քաղաք է: Ինձ այտեղ շատ դուր եկավ:
Ե՞րբ առաջին անգամ իմացար, որ կարող է հրավիրվես ազգային հավաքական:
Հոկտեմբերի 2-ին մենք խաղում էինք «Կերյենգի» դեմ: Պաշտոնատար անձինք ինձ ասացին, որ Հայաստանի ազգային հավաքականից եկել եւ հետեւում են իմ խաղին:
Ինչպե՞ս կգնահատես քո խաղը Հայաստան - Սերբիա եւ Հայաստան - Ֆրանսիա հանդիպումներում:
Կարծում եմ՝ նորմալ էր: Հեշտ չէր խաղի մեջ մտնել հանդիպման վերջում, բայց ես բավականին շատ էի վազում եւ ստեղծեցի մի քանի լավ պահեր:
Հասցրեցի՞ր ընկերանալ ազգային հավաքականի տղաների հետ:
Այո, իհարկե: Նրանցից մի քանիսն արդեն իմ ընկերներն են: Մենք դարձել ենք մեկ մեծ ընտանիք:
Ինչպե՞ս կբնութագրես Հայաստանի ազգային հավաքականի գլխավոեր մարզիչ Բերնար Շալանդին:
Նա աշխատում է շատ կենտրոնացած եւ կարողանում է շատ լավ մոտիվացնել մեզ: Բացի այդ կարգապահությունը մեծ դեր ունի նրա համար:
Քո նախորդ հարցազրույցում ասացիր, որ ազգային հավաքականից գիտես միայն Հենրիխ Մխիթարյանին: Դա նշանակում է, որ չե՞ս հետեւել հավաքականի խաղերին:
Ես դիտել եմ բոլոր խաղերը: Վերջին երկու տարիներին ազգային հավաքականի ոչ մի խաղ բաց չեմ թողել:
Ինչո՞ւ ես ընտրել Լյուքսեմբուրգի առաջնությունը:
Հոմբուրգում անցկացրաց ժամանակ ես բազմաթիվ առաջարկներ ստացա, բայց ընտրեցի «Դյուդելանժը», քանի որ հանդես են գալիս բարձրագույն խմբում, Լյուքսեմբուրգի լավագույն թիմ է եւ հանդես են գալիս միջազգային մրցաշարերում: Առաջնությունում թիմերի միջեւ մեծ տարբերություն կա: Չորս լավ թիմեր կան: Մյուսները նույնպես վատը չեն, բայց այդ չորսի դեմ մրցելը բավական չէ:
Առաջիկայում մտադրություն ունե՞ս տեղափոխվել այլ թիմ:
Ես այստեղ խաղալու դեռ մեկ տարի էլ ունեմ, բայց հույս ունեմ կտեղափոխվել այլ առաջնություն, օրինակ, Շվեյցարիայի առաջին լիգա:
Վերա Մարտիրոսյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում