Մեքսիկական «Կերետարոյի» նորեկ Ռոնալդինյոն մասնակցել է Trio Ternura խմբի տեսահոլվակի նկարահանումներին: Տեսահոլովակը կներկայացվի առաջիկա օրերին:
Նկարահանումներին ներկա են եղել մի քանի գեղեցկուհիներ, ովքեր լուսանկարվել են Ռոնալդինյոյի հետ, փոխանցում է 101greatgoals.com-ը:
Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականի ու կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպանը վերջերս «Աթլետիկո Մինեյրոյից» ազատ գործակալի կարգավիճակով էր տեղափոխվել «Կերետարո», որի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում