13:21  ,  26 մայիսի, 2012

Դել Պյերոն կարող է հայտնվել «Մալագայում»

Թուրինի «Յուվենտուսի» 37-ամյա հարձակվող Ալեսանդրո Դել Պյերոն կարող է տեղափոխվել իսապանական «Մալագա»:

Football Italia-ի փոխանցմամբ՝ Չեմպիանների լիգայի ուղեգիր նվաճած «Մալագան» պատրաստ է մեկ տարվա պայմանագիր առաջարկել Իտալիայի հավաքականի նախկին խաղացողին:

2011/2012թթ. մրցաշրջանում իտալացին 28 հանդիպում է անցկացրել «Յուվենտուսի» կազմում՝ դառնալով է երեք գոլի եւ երկու գոլային փոխանցման հեղինակ: 

Հիշեցնենք, որ 2012թ. հունիսի 30-ին Դել Պյերոն ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ կստանա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով