12:26  ,  26 մայիսի, 2012

Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը բաց կթողնի Եվրո-2012-ը

Ֆրանիայի ազգային հավաքականի եւ «Մարսելի» հարձակվող Լոիկ Ռեմին չի մասնակցի Լեհաստանում եւ Ուկրաինայում կայանալիք ֆուտբոլի 2012թ. Եվրոպայի առաջնությանը:

France Football-ը գրում է, որ 25-ամյա ֆուտբոլիստը չի հասցրել վերականգնվել մայիսին ստացած ազդրի վնասվածքից:

Ֆրանսիայի անավրտված առաջնությունում Ռեմին «Մարսելի» կազմում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 12 գոլի հեղինակ:

Հիշեցնենք, որ Եվրո-2012-ը կմեկնարկի հունիսի 8-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով