Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 10-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» Եկատերինբուրգում 0:2 հաշվով պարտվեց «Ուրալին», որի մեկնարկային կազմում ամբողջ խաղին մասնակցեց Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ:
36-րդ րոպեին Մանուչարյանի փոխանցումից հետո ռուս կիսապաշտպան Ալեքսանդր Երոխինը բացեց հաշիվը: Ընդմիջումից հետո արգենտինացի պաշտպան Պաբլո Ֆոնտանելոն կրկնապատկեց դաշտի տերերի առավելությունը՝ վերջակետ դնելով խաղին:
Վնասվածքից վերականգնվող Արաս Օզբիլիսի, Յուրա Մովսիսյանի եւ Ռոման Շիրոկովի անունները բացակայում էին «Սպարտակի» հայտացուցակից:
Մուրատ Յակինի թիմը 17 միավորով մնաց 7-րդ տեղում, իսկ եկատերինբուրգցիները հավաքեցին 7 միավոր:
Ռուսաստանի առաջնություն, 10-րդ տուր
«Ուրալ» - «Սպարտակ»՝ 2:0
Ալեքսանդր Երոխին, 36, Պաբլո Ֆոնտանելո, 65
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում