Ճապոնիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դայսուկե Օկուն մահացել է Օկինավայում կատարված ավտովթարի պատճառով, տեղեկացնում է thompsoncitizen-ը:
38-ամյա նախկին ֆուտբոլիստը դուրս է եկել հանդիպակաց մայրուղի եւ բախվել սյանը: Այժմ օրինապահ մարմինները հետաքննում են պատահարը: 2013-ին Օկուն ձերբակալվել էր կնոջը՝ դերասանուհի Խինակո Սաեկիին սպանելու փորձ կատարելու կասկածանքով:
Օկուն Ճապոնիայի հավաքականի կազմում անցկացրել է 26 հանդիպում եւ խփել 2 գոլ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում