Հայաստանի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղում Սերբիայի հավաքականի ավագ Բրանիսլավ Իվանովիչի մասնակցությունը հարցականի տակ է: Լոնդոնի «Չելսիի» 30-ամյա պաշտպանը ոտնաթաթի վնասվածք ունի, հաղորդում է novosti.rs-ը:
Բրանիսլավ Իվանովիչի փոխարեն Սերբիայի թիմում կարող է հանդես գալ իտալական «Ֆիորենտինայի» 27-ամյա պաշտպան Նենադ Տոմովիչը:
Հայաստան - Սերբիա հանդիպումը հոկտեմբերի 11-ին է: Երեւանում կայանալիք խաղը կմեկնարկի 20:00-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում