13:52  AMT,  25 մայիսի, 2012

Արթուր Դավթյանը 5-րդն է բազմամարտում

Ֆրանսիայի Մենպելյե քաղաքում մայիսի 24-ին մեկնարկել է սպորտային մարմնամարզության Եվրոպայի տղամարդկանց առաջնություն, որին մասնակցում են նաեւ հայ մարզիկները:

32 թիմերի պայքարում Հայաստանի հավաքականը գրավել է 11-րդ, իսկ երիտասարդական հավաքականը՝ 20-րդ տեղը:

Առավել հաջող է հանդես եկել Արթուր Դավթյանը: Արթուրը բազմամարտում, վեց գործիքների վրա վարժություններում գրավել է 5-րդ տեղը (մեծահասակների մրցաշարին մասնակցում են 39 երկրների ներկայացուցիչներ):

Արթուր Դավթյանը եւ նրա թիմակիցներ Հարություն Մերդինյանն ու Վահագն Դավթյանը շարունակում են պայքարը` հենացատկի, նժույգի թափի եւ օղակների վրա վարժություններում: Այս եռյակը հաջողությամբ հաղթահարել է նախնական փուլի արգելքը եւ պատրաստվում է մեդալների համար պայքարին:

Հայաստանի հավաքականը հայրենիք կվերադառն մայիսի 28-ին, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտտոնական կայքը:

NEWS.am Sport


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Gayane 17:58-26/05
Apreq txaner Dzez mec hajoxutyun em maxtum.Anchap urax klinenq Dzez tesnel voske medalnerov.
  • Ֆեյսբուք
  • Վիճակագրություն
  • Արխիվ