19:51  ,  8 հոկտեմբերի, 2014

Ասիական խաղեր. Անհայտ կորել են 7 մարզիկներ

Հարավային Կորեայի Ինչհոն քաղաքի ոստիկանությունը փնտրում է մարզիկների, ովքեր անհայտ կորել են Ասիական խաղերի ժամանակ, տեղեկացնում է Reuters-ը:

Ոստիկանությունը ենթադրում է, որ Նեպալի, Շրի Լանկայի, Բանգլադեշի եւ Պաղեստինի 7 մարզիկները մտադիր են անօրինական մնալ Հարավային Կորեայում: Նրանց կեցության վիզան ավարտվելու է հոկտեմբերի 19-ին: Ոստիկանությունը քայլեր է ձեռնարկում մարզիկներին գտնելու եւ երկրից անվերադարձ դուրս հանելու ուղղությամբ:

Հարավային Կորեան նման խնդրի առաջ կանգնել էր նաեւ 2002-ին, երբ 16 մարզիկներ անօրինական կեցություն էին հաստատել երկրում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում