20:23  ,  3 հոկտեմբերի, 2014

Լիոնել Մեսիին պարտադրել են ներկայանալ դատարան

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի բողոքարկումը դատարանը մերժել է եւ պարտադրել է նրան ներկայանալ դատարան, հաղորդում է Marca-ն։

Լիոնել Մեսին հայտարարել էր, որ նա տեղյակ չի եղել իր ընտանիքի ֆինանսական գործողությունների մասին։ Ֆուտբոլիստի մեդիա իրավունքների հետ կապված ֆինանսական հոսքերով եւ հարկերի վճարումներով զբաղվել է Լիոնել Մեսիի հայրը, որը նաեւ ֆուտբոլիստի գործակալն է։

«Այս բնույթի հանցագործություններում պարտադիր չէ ամբողջությամբ տեղյակ լինել բոլոր գործողություններից։ Մեղավոր լինելու համար բավարար է եւ համաձայնություն տալը»,- ասել է դատավորը։

Լիոնել Մեսին ու նրա հայրը մեղադրվում են 2007-2009 թվականներին 4,2 միլիոն եվրո հարկեր չվճարելու մեջ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում