23:59  ,  2 հոկտեմբերի, 2014

Դժգոհ Ռոնալդու. Վանկարկե՞լ են Մեսիի անունը

«Լուդոգորեց» - «Ռեալ» Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրի հանդիպման ժամանակ բուլղարական թիմի ֆանատները վանկարկել են «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի անունը: Դա դուր չի եկել Արքայական ակումբի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որը դեմքի դժգոհ արտահայտությամբ անդրադարձել է դրան:

«Ֆանատները վանկարկե՞լ են Մեսիի անունը: Ինչո՞ւ ես պետք է մեկնաբանեմ դա: Նրանք պետք է ուրախ լինեն, որ տեսել են «Ռեալի» եւ մեր թիմի աստղերի խաղը: Ես երկար տարիներ ֆուտբոլում եմ, եւ նման բաները վրաս չեն ազդում»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ «Ռեալը» հաղթեց 2:1 հաշվով, իսկ հանդիպման մեկնարկում Ռոնալդուն չկարողացավ արդյունավետ իրացնել 11 մետրանոց հարվածը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով