23:29  ,  2 հոկտեմբերի, 2014

«Բորուսիայի» նախագահ. ՊՍԺ-ին պետք է հեռացնել եվրագավաթներից

Ֆինանսական ֆեյր-փլեյը բոլորի համար է, եւ ՊՍԺ-ն պետք է զրկվի եվրագավաթներին մասնակցելու իրավունքից, հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» նախագահ Ռենհալդ Ռաուբալը:

«Ֆինանսական ֆեյր-փլեյը թեստ է ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի համար: Նա է ամեն ինչ հղացել եւ ընդունել: Ֆինանսական ֆեյր-փլեյը հենց այնպես է չի սահմանվել: Այժմ չի կարելի նահանջել:  ՊՍԺ-ն խախտել է եւ պետք է հեռացվի եվրագավաթներից»,- Ռաուբալի խոսքը մեջբերում է bild-ը:

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում Դորտմունդի «Բորուսիան» D խմբի առաջատարն է, ֆրանսիական ՊՍԺ-ն՝ F խմբի:

Լուսանկարում Ռաուբալը աջից առաջինն է

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում