22:33  ,  2 հոկտեմբերի, 2014

Սպասվում է Ֆաբիո Կապելոյի հրաժարականը

Եթե Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահի պաշտոնը շարունակի զբաղեցնել Նիկոլայ Տոլստիխը, Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն հոկտեմբերի 13-ին հրաժարական կներկայացնի, հաղորդում է tvrain-ը՝ հղում անելով իր անանուն աղբյուրներին:

Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Ռուսաստանի հավաքականը հոկտեմբերի 9-ին կմրցի շվեդների, հոկտեմբերի 12-ին՝ Մոլդովայի թիմի հետ: Այդ հանդիպումներից հետո իտալացի մասնագետը վերջնագիր կներկայացնի Ռուսաստանի ֆուտբոլային միությանը: Ավելի վաղ նշվել էր, որ Ֆաբիո Կապելոն ու նրա օգնականները մի քանի ամիս աշխատավարձ չեն ստացել: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով