22:17  ,  2 հոկտեմբերի, 2014

Ռուս զինծառայողները՝ «Կրասնոդար» - «Էվերտոն» խաղին (ֆոտո)

Կրասնոդարում կայացած Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրի խաղում  անգլիական «Էվերտոնի» դեմ «Կրասնոդարին» տրիբունայում աջակցել են մի քանի հարյուր զինծառայողներ, հաղորդում է dailymail-ը:

Հիշեցնենք, որ «Էվերտոնին» պարտությունից փրկեց Սամուել Էտո՝Օ-ի գոլը: «Կրասնոդարը» Արիի գոլի շնորհիվ հաղթում էր մինչեւ 82-րդ րոպեն, երբ կամերունցի հարձակվողը հավասարեցրեց հաշիվը՝ 1:1:

«Էվերտոնը» 4 միավորով գլխավորում է H խմբի մրցաշարային աղյուսակը: «Կրասնոդարն» ունի 2 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում