21:52  ,  2 հոկտեմբերի, 2014

Եվրոպայի լիգա. Էտո՝Օ-ի գոլը «էվերտոնին» փրկեց պարտությունից

Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրում անգլիական «Էվերտոնին» Կրասնոդարում պարտությունից փրկեց Սամուել Էտո՝Օ-ի գոլը: «Կրասնոդարը» Արիի գոլի շնորհիվ հաղթում էր մինչեւ 82-րդ րոպեն, երբ կամերունցի հարձակվողը հավասարեցրեց հաշիվը՝ 1:1:

«Էվերտոնը» 4 միավորով գլխավորում է H խմբի մրցաշարային աղյուսակը: «Կրասնոդարն» ունի 2 միավոր:

Խմբի մյուս խաղում մրցում են գերմանական «Վոլֆսբուրգն» ու ֆրանսիական «Լիլը»: Առաջին խաղակեսից հետո հաշիվը չի բացվել:

Եվրոպայի լիգա, խմբային մրցաշար, երկրորդ տուր

H խումբ

«Կրասնոդար» - «Էվերտոն»՝ 1:1

Արի, 43 - Էտո՝Օ, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում