21:34  ,  2 հոկտեմբերի, 2014

Դեւիդ Բեքհեմի եկամուտները նվազել են

Պրոֆեսիոնալ կարիերան ավարտելուց հետո ֆուտբոլի Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դեւիդ Բեքհեմի եկամուտները հովանավորների հետ համագործակցությունից նվազել են, հաղորդում է AP-ն:

Բեքհեմի անձնական պայմանագրերով զբաղվող ընկերությունը հայտնել է, որ նախկին ֆուտբոլիստի եկամուտը 2012 թվականի 27 միլիոն դոլարից 2013-ին նվազել է մինչեւ 24 միլիոն դոլար:

Բեքհեմը ֆուտբոլիստի կարիերան ավարտեց 2013թ. մայիսին: Նրա վերջին ակումբը ֆրանսիական ՊՍԺ-ն էր: 2007-2012 թվականներին Բեքհեմը հանդես էր գալիս «Լոս Անջելես Գելաքսիում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում