20:53  ,  2 հոկտեմբերի, 2014

Եվրոպայի լիգա. Յուրի Ժիրկովի գոլը հաղթանակ բերեց «Դինամոյին»

Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրում Մոսկվայի «Դինամոն» ընդունեց հոլանդական ՊՍՎ-ին: Դարպասի միակ գրավումը գրանցվեց ավելավցած երրորդ րոպեին: Աչքի ընկավ Յուրի Ժիրկովը: Հայաստանի հավաքականի եւ դինամոյականների դարպասապահ Ռոման Բերեզովսկին պահեստայինների մեջ էր:

«Դինամոն» 6 միավորով գլխավորում է E խմբի մրցաշարային աղյուսակը: ՊՍՎ-ն ունի 3 միավոր: Խմբի մյուս խաղում կմրցեն առաջին տուրում պարտություններ կրած պորտուգալական «Էշտորիլն» ու հունական «Պանատինաիկոսը»:

Եվրոպայի լիգա, խմբային մրցաշար, երկրորդ տուր

E խումբ

«Դինամո» (Մոսկվա, Ռուսաստան) - ՊՍՎ (Էյնդհովեն, Հոլանդիա)՝ 1:0

Յուրի Ժիրկով, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում