Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը հոկտեմբերի 2-ին վերսկսել է մարզումները, տեղեկացնում է Kicker-ը:
25-ամյա ֆուտբոլիստը մարզվում է անհատական ծրագրով: Ենթադրվում է, որ Ռոյսը կկարողանա մասնակցել հոկտեմբերի 18-ին «Քյոլնի» հետ Գերմանիայի առաջնության հանդիպմանը:
Հիշեցնենք, որ Ռոյսը վնասվածք էր ստացել Գերմանիայի հավաքականի կազմում Շոտլանդիայի ազգային թիմի հետ Եվրո-2016-ի ընտրական խաղի ժամանակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում