Հոլանդացի հայտնի հարձակվող Պատրիկ Կլյույվերտը կարող է գլխավորել ֆուտբոլի Գանայի հավաքականը, գրում է afrik.com-ը:
Հոլանդիայի հավաքականի եւ կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվողը Կվեսի Ապինային փոխարինողների հավակնորդների թվում է: Նախկինում Կլյույվերտը գլխավորել է հոլանդական «ԱԶ Ալկմարի» ՆԵԿ-ի եւ ՊՍՎ-ի երիտասարդական թիմերը: ԱԱ-2014-ում նա օգնում էր Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալին:
Գանայի հավաքականը գլխավորելու թեկնածուների թվում են նաեւ Մարկո Տարդելին, Ավրաամ Գրանտը, Միշել Պոնը, Խուան Մարտինեսն ու Լեոնիդ Կուչուկը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում