ՖԻԴԵ-ի վարպետության թեկնածու Շանթ Սարգսյանը Հարավաֆրիկյան Հանրապետության Դուրբան քաղաքում ավարտված շախմատի աշխարհի մինչեւ 12 տարեկանների առաջնությունում գրավել է չորրորդ տեղը:
Շանթը 11 հնարավորից վաստակել է 8,5 միավոր եւ 105 մասնակիցների մեջ բաժանել է 1-4-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով նա հայտնվել է չորրորդ տեղում:
Armchess-ի համաձայն՝ հայ պատանու ելույթն աշխարհի առաջնությունում պետք է համարել շատ հաջող:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում