23:56  ,  27 սեպտեմբերի, 2014

«Լիլը» բարձրացավ երկրորդ տեղ

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնությունում սեպտեմբերի 27-ին անցկացվում են 8-րդ տուրի խաղերը: Քիչ առաջ ավարտվեցին եւս 4 հանդիպումներ: Տուրը հաղթական էր «Մոնպելյեի», «Լիլի», «Մեցի» եւ «Էվիանի» համար: Բելգիացի հարձակվող Դիվոկ Օրիգիի գոլն օգնեց «Լիլին» բարձրանալ երկրորդ տեղ:

Ֆրանսիայի առաջնություն, 8-րդ տուր

«Լիլ» - «Բաստիա»՝ 1:0

Դիվոկ Օրիջի, 39

«Լորյեն» - «Էվիան»՝ 0:2

Ջակարիջա Կոնե, 2,  Սեդրիկ Բարբոսա, 79

Հեռացում՝ Վալիդ Մեսլուբ («Լորյեն»)

«Մեց» - «Ռեյմս»՝ 3:0

Խուան Ֆալկոն, 50, 90, Ահմեդ Կաշի, 71

Հեռացումներ՝ Կրիս Մավինգա, Մատս Ալբեկ (երկուսն էլ՝ «Ռեյմս»)

«Մոնպելյե» - «Գենգամ»՝ 2:1

Սուլեյման Կամարա, 48, Վիկտոր Մոնտանյո, 88 – Կլաուդիո Բովե, 83

Հեռացում՝ Մամադու Սամասա («Գենգամ»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում