15:59  ,  24 մայիսի, 2012

Մրցավարները դոպինգ թեստ կհանձնեն

Ժամանակն է իրականացնել մրցավարների դոպինգ վերահսկողություն: Այդ մասին Բուդապեշտում կայացած թեմատիկ սեմինարի ժամանակ հայտարարել է ՖԻՖԱ-ի  բժշկական հանձնաժողովի ավագ անդամ Իրժի Դվորժակը:

The Guardian-ը գրում է, որ ՖԻՖԱ-ի որոշմամբ ֆուտբոլային մրցավարներն այսուհետ կպարտավորվեն անցնել դոպինգ թեստեր, ինպես ֆուտբոլիստները:  Դոպինգ հետազոտությունը կկցվի ֆիզիկական տվյալների ստուգմանը, որը մրցավարներն անցնում են յուրաքանչյուր առաջնությունից առաջ:

Մրցավարների պարտադիր դոպինգ հետազոտության գաղափարը պատկանում է ՖԻՖԱ-ի բժկական հանձնաժողովին: Հանձնաժողովի հաստատմամբ՝ ինչպես ֆուտբոլիստները, այնպես էլ մրցավարները պետք է հանձնեն արյան անալիզ, որպեսզի վերահսկվի խթանիչ նյութերի կիրառումը մրցումներից եւ խաղերից առաջ:

Բուդապեշտում կայացած սեմինարի ժամանակ ՖԻՖԱ-ի  բժշկական հանձնաժողովի ավագ անդամ Իրժի Դվորժակը կարծիք է  հայտնել է, որ ֆուտբոլի մրցավարները խաղերի կարեւոր մասն են կազմում.

«Արդեն ժամանակն է անդրադառնալ մրցավարերի դոպինգ վերահսկողությանը:  Չնայած այս իմատով երբեւէ խնդիներ չենք ունեցել մրցավարների հետ եւ չենք հանդիպել խթանիչ նյութերի կիրառման դեպքերի: Բայց հարկ եմ համարում ուշադրություն դարդձնել այս խնդրին: Չեմ բացառում, որ հետագայում գուցե ստեղծենք նաեւ դոպինգ վերահսկողության առանձին ծրագիր մրցավարների համար»,- հայտարարել է Դվորժակը:

Հակադոպինգի համաշխարհային կազմակերպության համանախագահ Դեւիդ Հոուման հայտնել է հակադոպինգային պատժամիջոցների մեղմացման մասին: Նա հայտարարել է, որ Հակադոպինգի համաշխարհային կազմակերպությունը պատրաստ է թիմային մարզաձեւերի մարզիկներին առնչվող բարեփոխումներին: Նա նաեւ առաջարկել է պատժված աթլետներին թույլատրել մերզվել, բայց չմասնակցել մրցումներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով