Ժամանակն է իրականացնել մրցավարների դոպինգ վերահսկողություն: Այդ մասին Բուդապեշտում կայացած թեմատիկ սեմինարի ժամանակ հայտարարել է ՖԻՖԱ-ի բժշկական հանձնաժողովի ավագ անդամ Իրժի Դվորժակը:
The Guardian-ը գրում է, որ ՖԻՖԱ-ի որոշմամբ ֆուտբոլային մրցավարներն այսուհետ կպարտավորվեն անցնել դոպինգ թեստեր, ինպես ֆուտբոլիստները: Դոպինգ հետազոտությունը կկցվի ֆիզիկական տվյալների ստուգմանը, որը մրցավարներն անցնում են յուրաքանչյուր առաջնությունից առաջ:
Մրցավարների պարտադիր դոպինգ հետազոտության գաղափարը պատկանում է ՖԻՖԱ-ի բժկական հանձնաժողովին: Հանձնաժողովի հաստատմամբ՝ ինչպես ֆուտբոլիստները, այնպես էլ մրցավարները պետք է հանձնեն արյան անալիզ, որպեսզի վերահսկվի խթանիչ նյութերի կիրառումը մրցումներից եւ խաղերից առաջ:
Բուդապեշտում կայացած սեմինարի ժամանակ ՖԻՖԱ-ի բժշկական հանձնաժողովի ավագ անդամ Իրժի Դվորժակը կարծիք է հայտնել է, որ ֆուտբոլի մրցավարները խաղերի կարեւոր մասն են կազմում.
«Արդեն ժամանակն է անդրադառնալ մրցավարերի դոպինգ վերահսկողությանը: Չնայած այս իմատով երբեւէ խնդիներ չենք ունեցել մրցավարների հետ եւ չենք հանդիպել խթանիչ նյութերի կիրառման դեպքերի: Բայց հարկ եմ համարում ուշադրություն դարդձնել այս խնդրին: Չեմ բացառում, որ հետագայում գուցե ստեղծենք նաեւ դոպինգ վերահսկողության առանձին ծրագիր մրցավարների համար»,- հայտարարել է Դվորժակը:
Հակադոպինգի համաշխարհային կազմակերպության համանախագահ Դեւիդ Հոուման հայտնել է հակադոպինգային պատժամիջոցների մեղմացման մասին: Նա հայտարարել է, որ Հակադոպինգի համաշխարհային կազմակերպությունը պատրաստ է թիմային մարզաձեւերի մարզիկներին առնչվող բարեփոխումներին: Նա նաեւ առաջարկել է պատժված աթլետներին թույլատրել մերզվել, բայց չմասնակցել մրցումներին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում